Թրամփը վրդովված է Google-ի նկատմամբ ԵՄ-ի կողմից սահմանված ռեկորդային տուգանքից

22:21   19 Հուլիս 2018    208

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վրդովված է Google-ի նկատմամբ ԵՄ-ի կողմից սահմանված ռեկորդային տուգանքից:

«Ես ասել եմ ձեզ։ ԵՄ-ն հենց նոր 5 մլրդ դոլարով տուգանել է մեր հրաշալի ընկերություններից մեկին՝ Google-ին։ Նրանք շահույթ են ստանում ԱՄՆ-ից, բայց ոչ երկար ժամանակով»,-գրել է նա իր թվիթերյան էջում։

Նախօրեին Եվրահանձնաժողովը Google-ին 5 մլրդ եվրոյով տուգանել էր ԵՄ-ում ընկերությունների դեմ վարվող հակամենաշնորհային երեք քննություններից ամենակարեւորի շրջանակում՝ Android բջջային սարքերի համար օպերացիոն համակարգերի շուկայում գերակա դիրքի չարաշահման մեղադրանքով։

«2011 թվականից Google-ն ապօրինի կերպով սահմանափակել է Android-ով ՕՀ-ով սարքեր արտադրողների եւ բջջային ցանցերի օպերատորների աշխատանքը, որ ամրապնդի համացանցային որոնման շուկայում գերակա դիրքը»,- նշված է ԵՀ հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Google   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները