Instagram-ը հետեւորդներին ջնջելու նոր հնարավորություններ է փորձարկում

09:11   20 Հուլիս 2018    178

Instagram-ն օգտատերերի համար նոր հնարավորություններ է փորձարկում։

Այժմ անհանգստացնող եւ «կպչուն» հետեւորդներին կարելի կլինի հեռացնել հետեւորդների ցանկից՝ առանց նրանց սեւ ցուցակում ընդգրկելու, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախկինում Instagram-ի այն օգտատերերը, որոնք ունեին փակ հաշիվներ, կարող էին անցանկալի հետեւորդներին ջնջել, սակայն բաց հաշիվներ ունեցող օգտատերերը այդպիսի հնարավորություն չունեին։ Այժմ նրանցից կպահանջվի ընդամենը սեղմել «Ջնջել հետեւորդին» կոճակը, ընդ որում հակառակ կողմը այս մասին չի իմանա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Instagram  


Վերնագիրի այլ պիտակները