Ցուկերբերգը Թրամփին շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ

09:27   20 Հուլիս 2018    195

ԱՄՆ-ում 2016-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ առաջնորդին գաղտնի շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երեք աղբյուր հաստատել է, որ հեռախոսազրույցի ընթացքում, որի մասին նախկինում չի ասվել, Ցուկերբերգը Թրամփի թիմին շնորհավորել է բարեհաջող նախընտրական քարոզարշավ անցկացնելու առթիվ։

Պարբերականը նշում է, որ անձնական աջակցությունից բացի, որը Facebook-ի աշխատակազմը ցուցաբերում է Թրամփի թիմին, ընկերությունն ԱՄՆ նախագահի գլխավոր շտաբից փոխառել է «Փորձարկի՛ր, սովորի՛ր, ադապտացվի՛ր» կարգախոսը՝ իր մարքեթինգային մոդելի համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   Ցուկերբերգ  


Վերնագիրի այլ պիտակները