Տորնադոն պատուհասել է ԱՄՆ Այովա նահանգը

09:36   20 Հուլիս 2018    201

ԱՄՆ Այովա նահանգը պատուհասած տորնադոն ավերածություններ է առաջացրել եւ հանգեցրել բնակիչների տարհանմանը, մի քանի մարդ վիրավորվել է , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պելլա քաղաքում տարերքը լուրջ վնաս է հասցրել մի ձեռնարկության, որի մի քանի աշխատակիցներ տուժել են եւ հոսպիտալացվել:

Մարշալթաունում շենքերի փլուզումները հանգեցրել են բնակիչների տարհանման: Տարերքը վնասել է նաեւ քաղաքային հիվանդանոցներից մեկը, որի հիվանդներին այլ հաստատություն են տեղափոխել:

Մարշալթաունում մասնակի վնասվել է նաեւ քաղաքային դատարանի պատմական շենքի աշտարակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները