Գվատեմալայում հրաբխի ժայթքման հետեւանքով զոհերի թիվը հասել է 125-ի

09:45   20 Հուլիս 2018    188

Հունիսի 3-ին Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով մարդկանց զոհվելու հաստատված դեպքերի թիվը հասել է մինչեւ 125-ի:

Այս մասին հայտնել է Տարերային աղետների հետեւանքների նվազեցման ազգային ծառայության ներկայացուցիչ Դավիդ դե Լեոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր ժայթքումից հետո 332 անհետ կորածի մասին: Զոհերի թիվը կազմում էր մոտ 120 մարդ:


Noticias24 ալիքի փոխանցմամբ՝ դատական բժիշկները ճանաչել են հրաբխի ժայթքման գոտում հայտնաբերված եւս 4 մարմին: Իշխանությունները մի շարք բնակավայրեր եւ Ֆուեգոյի շրջանում գոտիներ վտանգավոր են հայտարարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Գվատեմալա  


Վերնագիրի այլ պիտակները