Բուսակերները գտել են միասեռականության տարածման անսպասելի պատճառը

10:11   20 Հուլիս 2018    203

Pembrokeshire vegan organic բուսակերների կազմակերպությունը Facebook-ում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ միասեռականության տարածման պատճառը շրջակա միջավայր սինթետիկ և քիմիական արտանետումներն են։

Հրապարակումները վրդովեցրել են սոցկայքերի օգտատերերին, որից հետո հեղինակը ստիպված է եղել հեռացնել գրառումները, սակայն դրանց սքրինշոթերը պահպանվել են։

«Խնդրու՛մ եմ, մտեք pembrokeshire vegan organic էջը և արձագանքեք՝ ինչպես է կեղծ գիտությունը որպես ճշմարտություն մատուցվում՝ ինչպես այն, ինչը նպաստում է հոմոֆոբիային և տրանսֆոբիային»,-Facebook-ում գրել է ակտիվիստ և կենդանիների իրավունքների պաշտպան Սթեֆի Ռոուզ Վուդքոքը։

«Միասեռականության և տրանսգենդերության քարոզը սեռական զարգացումը խախտելու քարոզն է, որի պատճառը շրջակա միջավայրի աղտոտումն է, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցների և կրթության մանիպուլյացիան»,-ասվում է Վուդքոքի և նրա կողմնակիցների գրառման մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները