Իրաքում ցույցերը շարունակվում են. կա 12 զոհ, 571 վիրավոր, 302 ձերբակալված

10:20   20 Հուլիս 2018    247

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Իրաքի հարավային քաղաքներում հուլիսի 8-ից սկսված զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ, 571-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

«Տուժածներից 195-ը խաղաղ բնակիչներ են, մնացյալը՝ անվտանգության ուժերի ներկայացուցիչներ»,- ասվում է կոմիսարիատի հաղորդագրությունում։

Համաձայն փաստաթղթի՝ այս ընթացքում ավերվել է 47 շինություն, դրանցից 18-ը՝ կառավարական շենքեր, այրվել է 25 ավտոմեքենա։ Ձերբակալվել է 302 ցուցարար։

Իրաքի հարավում բողոքի ցույցերը սկսվել են հուլիսի 8-ից՝ Բասրա նավահանգստային քաղաքից։ Իրավիճակը սրվել է նախորդ կիրակի ցուցարարի մահից հետո։ Ցուցարարները բողոքում են գործազրկության և կոմունալ ոլորտի վատ վիճակի դեմ։ Մասնավորապես՝ ցուցարարները պահանջում են իշխանություններից վերջ դնել էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման խափանումներին։ Իրավիճակն է՛լ ավելի է սրել +50 աստիճան շոգը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները