Միսուրիի լճում շրջվել է ուղևորներով նվակը. AP

10:30   20 Հուլիս 2018    287

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Associated Press»-ին, Միսուրիի նահանգի Թայբլ Ռոք լճում հուլիսի 19-ին խորտակվել է ամֆիբիա-զբոսանավակը:

Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը հայտնել է, որ նավակում եղել է 31 մարդ: Փրկվածներից մի քանի մարդ հոսպիտալացվել է: Ողբերգության վայրում աշխատում են ջրասուզակների խմբերը:

Տեղական իշխանություններն առայժմ չեն ճշտում, թե ինչն է եղել խորտակման պատճառը: Օդերեւութաբանները տեղեկացրել էին սաստիկ քամու մասին, որը տեղ-տեղ հասել է վայրկյանում 26,8 մետրի:



Hayatsk.info

Հեշթեգներ: Միսուրի  


Վերնագիրի այլ պիտակները