Հրվ. Կորեայի դատախազությունը միջնորդել է

11:00   20 Հուլիս 2018    189

Ուրբաթ Հարավային Կորեայի դատախազությունը Սեուլի վերաքննիչ դատարան միջնորդություն է ներկայացրել երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի պատժաժամկետը մինչեւ 30 տարի խստացնելու մասին, որը բանտում արդեն 24-ամյա պատիժ է կրում, հայտնում է Yonhap գործակալությունը:

Անցյալ ամիս երկրի դատախազությունը նախկին նախագահի համար դատարան լրացուցիչ 15 տարվա միջնորդություն էր ներկայացրել:

Պակ Կըն Հեին մեղադրում են Ազգային հետախուզական ծառայությունից 3,37 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: Դրանից զատ, քննիչների կարծիքով՝ նախկին նախագահի հրամաններով հասարակական կարծիքի կեղծ հարցումներ են անցկացվել 2016 թվականի համընդհանուր ընտրություններից առաջ, որ իշխող կուսակցությունից պատգամավորի թեկնածուներ առաջադրեր իր ծանոթներին: Այս արարքը որակվում է որպես միջամտություն ընտրությունների անցկացմանը:

Պակ Կըն Հեի շուրջ սկանդալը բռնկվել է 2016 թվականի աշնանը, երբ լրատվամիջոցները հայտնել էին նրա ընկերուհու՝ Չհվե Սուն Սիլի ազդեցության մասին: Նա վերջին մի քանի տարիներին տեղյակ էր պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել է բարձր մակարդակով քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Նա նաեւ ճնշում է գործադրել մի շարք խոշոր ընկերությունների վրա, որ նրանք խոշոր գումարներ փոխանցեն իր վերահսկած հիմնադրամներին:

Քննության տվյալներով՝ Պակ Կըն Հեն ներգրավված էր կոռուպցոն սխեմաների մեջ կամ նվազագույնը տեղյակ էր տեղի ունեցողին: Նա պաշտոնաթող է արվել 2017 թվականին իմփիչմենթից հետո: 2018-ի փետրվարին դատարանը նրա ընկերուհուն դատապարտել է 20 տարվա բանտարկության շորթման, կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեղադրանքներով: Նա պետք է վճարի նաեւ 16,6 մլն դոլարի տուգանք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները