Բրազիլիայում տան վրա զինված հարձակման հետեւանքով յոթ մարդ է զոհվել

15:00   20 Հուլիս 2018    237

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Բրազիլիայի հյուսիսում գտնվող Պորտո Ալեգրի քաղաքում տներիղ մեկի վրա զինված հարձակման հետեւանքով 7 մարդ է զոհվել:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան: Ականատեսների խոսքով՝ զինված մարդիկ ավտոմեքենայով մոտեցել են տանը, ապա կրակ բացել տանը գտնվող մարդկանց վրա, ինչից հետո շտապել են հեռանալ:

Ոստիկանության տվյալներով՝ վեց մարդու դիերը հայտնաբերվել են տան մեջ: Եւս երկու վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց, ավելի ուշ նրանցից մեկը մահացել է: Մյուս տուժածի վիճակը գնահատվում է որպես ծանր:

Իրավապահ մարմինները սկսել են միջադեպի հետաքննությունը: Ոստիկանության տվյալներով՝ հարձակման ենթարկված տունը նախկինում օգտագործվել է որպես թմրամոլների բույն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները