Պուտինը Իսրայելի վարչապետի հետ Սիրիայի հարցն է քննարկել

16:26   20 Հուլիս 2018    195

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ուրբաթ օրը հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ շեշտը դնելով սիրիական կարգավորման խնդրի վրա,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Պուտինն ու Նեթանյահուն կանոնավոր կերպով կապի մեջ են լինում, այդ թվում և Մերձավոր Արևելքի հարցերով: Հուլիսի 11-ին նրանք անձամբ էին զրուցել, երբ Իսրայելի վարչապետը Մոսկվա էր ժամանել: Խոսքը գնում էր Սիրիայի և երկկողմանի հարաբերությունների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Նեթանյահու  


Վերնագիրի այլ պիտակները