«Ես լավ գործարք կկնքեմ ՌԴ-ի հետ, ես լավ եմ գործարքներ կնքելու հարցում»․ Թրամփ

17:02   20 Հուլիս 2018    177

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ջանում է լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ ու լավ «գործարք» կնքել այդ երկրի իշխանությունների հետ։

Ըստ Թրամփի՝ հենց դրանով էլ նա տարբերվում է ԱՄՆ բոլոր նախորդ նախագահներից։ Այդ մասին նա ասել է CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Որոշ հիմարներ ասում էին, թե ինչու ես այնտեղ (Հելսինկիում-tert.am) չկանգնեցի ու չնայեցի նրա (Պուտինի-tert.am) դեմքին, չմոտեցա ու չբղավեցի նրա վրա։ Ես ասացի՝ այս մարդիկ խելագա՞ր են։ Ես գործարք կկնքեմ, այդպես չի կարելի անել», - ասել է Թրամփը։

ԱՄՆ առաջնորդը շեշտել է, որ ինքն ունակ է հրաշալի գործարքներ կնքել և ամբողջ կյանքում հենց դրանով է զբաղվել։

«Մենք Ռուսաստանի հետ երկար տարիներ վատ հարաբերություններ ենք ունեցել։ Գուցե դրա հետ ոչինչ չի կարելի անել, դա էլ է հնարավոր։ Սակայն ես մյուս նախագահների պես չեմ։ Ես կնքում եմ գործարքներ, ես անում եմ դա իմ ամբողջ կյանքի ընթացքում, ես լավ եմ այդ հարցում։ Ես հրաշալի գործարքներ եմ կնքում», - ասել է Թրամփը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները