Մերկելն ընդգծել Է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պահպանելու պատրաստակամությունը

17:10   20 Հուլիս 2018    226

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Գերմանիայի համար, Բեռլինը կշարունակի պահպանել դրանք:

Հուլիսի 20-ին այս մասին Բեռլինում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ԳԴՀ-ի մայրաքաղաքում հավատարմագրված լրագրողների հետ կայացած ավանդական հանդիպմանը:

«Արժեքները եւ մեզ համար սովորական կագրն այս պահին գտնվում են ճնշման ներքո, բայց ԱՄՆ-ի նախագահի հետ համագործակցությունը մեզ համար կենտրոնական դեր ունի: Եվ ես այսուհետեւ կպահպանեմ դրանք (հարաբերությունները)»,- ասել Է կանցլերը: Ըստ որում նա հավելել Է, որ խնդիրների լուծման բազմակողմանի մոտեցման կողմնակից Է: «Միայն այդպես մենք կարող ենք հասնել առաջընթացի»,- նշել Է Մերկելը:

Գերմանիայի կանցլերը նաեւ պատմել Է, որ ի գիտություն Է ընդունել ԳԴՀ-ի իշխանությունների քննադատությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնլադ Թրամփի կողմից եւ կարծում Է, որ դրան անհարժեշտ Է պատասխանել իրենց փաստարկներով: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը քննադատության Էր ենթարկել Գերմանիային, մասնավորապես, «Հյուսիային հոսք-2» նախագծի իրագործմանը մասնակցելու համար եւ նույնիսկ Բեռլինը համարել Ռուսաստանի պատանդը՝ Գերմանիային ռուսական բնական գազի մատակարարումների պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները