Ռուսաստանի միջազգային պահուստներն աճում են

17:28   20 Հուլիս 2018    247

Մեկ շաբաթում Ռուսաստանի միջազգային պահուստներն աճել են 0,2 տոկոսով և հուլիսի 13-ի դրությամբ կազմել 460,3 մլրդ դոլար՝ հուլիսի 6-ի 459.6 մլրդ դոլարի դիմաց, հայտնում է Ռուսաստանի Բանկը:

«Միջազգային պահուստների ծավալը շաբաթվա ընթացքում ավելացել է 700 միլիոն դոլարով կամ 0.2 տոկոսով և հուլիսի 13-ի դրությամբ կազմում է 460,3 միլիարդ դոլար», - ասել են ԿԲ-ից:

Ռուսաստանի միջազգային (ոսկով) պահուստներն իրենցից ներկայացնում են բարձր իրացվելիություն ունեցող արտասահմանյան ակտիվներ, դրանք գտնվում են Ռուսաստանի բանկի և կառավարության տրամադրության տակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները