Մեծ Բրիտանիայում խանութները «խաղաղ ժամ» են անցկացնում աուտիստների համար

17:35   20 Հուլիս 2018    158

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BBC»-ին, Բրիտանական սուպերմարկետների ցանցը աուտիստ գնորդների համար «խաղաղ ժամ» է առաջարկել՝ հաշվի առնելով, որ խանութի սովորական աշխատանքային ժամերի աղմուկը և երաժշտույթունը հնարավոր է՝ նրանց համար տհաճ է:

«Խաղաղ ժամը» կամցկացվի շաբաթ օրերը՝ ժամը 9-10: Այդ ընթացքում խանութում լույսը կթուլացվի, երաժշտությունը կանջատվի, կասահմանափակվի նաև բեռնափոխադրող սայլակների աշխատանքը:

Բրիտանական բարեգործական «Աուտիստների ազգային խորհուրդ» կազմակերպության տվյալներով՝ երկրում մոտ 700 հազար մարդ աուտիզմով է տառապում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները