Սինգապուրում հաքերները գողացել են 1,5 մլն մարդու անձնական տվյալները

17:52   20 Հուլիս 2018    210

Սինգապուրի SingHealth բժշկական հաստատությունների խմբի խոշորագույն տվյալների բազայից հաքերները գողացել են 1,5 մլն մարդու տվյալները, այդ թվում՝ երկրի վարչապետ Լի Սյանլունայի, հայտնում է Straits Times պարբերականը:

Պարբերականը հայտնում է, որ հաքերները գողացել են 1,5 մլն մարդկանց տվյալները, այդ թվում՝ վարչապետի եւ մի քանի նախարարների: Իշխանությունների կարծիքով՝ վարչապետի տվյալները «հատկապես եւ բազմիցս են թիրախավորվել»:

Սա «պետության կողմից ֆինանսավորվող» հաքերային հարձակում էր, հայտնել է պարբերականը: Կիբեռանվտանգության հարցերով գործակալության ղեկավարը նշել է, որ սա «լավ ծրագրված հարձակում էր», գործել են «ոչ սովորական հաքերներ կամ հանցավոր խմբավորումներ»:

Երկրի առողջապահության նախարար Գան Կիմ Յունը եւ կապի ու տեղեկատվության նախարար Ս. Իշվարանը հարձակումը գնահատել են որպես «առավել լուրջ եւ աննախադեպ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սինգապուր  


Վերնագիրի այլ պիտակները