Բելգիան տեխնիկական խնդրի պատճառով մեկուկես ժամով փակել է իր օդային տարածքը

18:22   20 Հուլիս 2018    120

Բելգիայի ավիացիոն իշխանությունները հուլիսի 19-ին մեկուկես ժամով ստիպված են եղել փակել երկրի օդային տարածքը՝ համակարգչային խափանման պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տեխնիկական խնդիրն արդեն լուծվել է, իսկ բոլոր չվերթները՝ վերականգնվել։

Օդային երթևեկությունն ապահովող Belgocontrol օպերատորի պնդմամբ՝ համակարգի խափանումը կապված է եղել թռիչքների մասին տվյալների ներբեռնման հետ։

«Սա բավականին յուրահատուկ խափանում էր»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները