Պոմպեոն պատմել է՝ ինչի է հասել Թրամփը Հելսինկիում բանակցությունների ժամանակ

19:14   20 Հուլիս 2018    147

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում կարողացել է կապ ստեղծել ՌԴ-ի հետ շփման և երկխոսության համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նախագահի նպատակն էր ստեղծել շփման և երկխոսության համար կապ, և մենք դրան հասանք»,- ասել է Պոմպեոն:

«Նախագահը նպատակ ուներ փորձել փոխել երկկողմ հարաբերություններում վատ ճանապարհով ընթացող երկու երկրների ճանապարհը։ Մենք պատրանքներ չունենք ԱՄՆ-ին ուղղված Ռուսաստանի մարտահրավերների առնչությամբ:

Բայց կան այնպիսի հարցեր, ինչպիսին է ահաբեկչության դեմ պայքարը, այո, այս երկու երկրները զինված են միջուկային զենքով: Այնպես որ, եթե մենք կարողանանք կրճատել միջուկային զենքից վտանգը…»,- ասել է Պոմպեոն՝ չավարտելով միտքը:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի`միջազգային համաժողովների շրջանակից դուրս առաջին լիարժեք ձևաչափով հանդիպումը կայացել է հուլիսի 16-ին Հելսինկիում:

Նրանք նախ ավելի քան 2 ժամ առանձնազրույց են ունեցել, այնուհետ բանակցել են ընդլայնված կազմով, որից հետո պատասխանել են լրագրողների հարցերին։ Հանդիպումից հետո նրանք հայտարարել են երկու երկրների հարաբերությունների բարելավման հարցում շահագրգռվածության մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները