Ճապոնիայում ջրհեղեղի զոհերի թիվն աճել է. զոհվել է մինչեւ 225 մարդ

19:58   20 Հուլիս 2018    150

Ճապոնիայի հարավարեւմտյան եւ կենտրոնական շրջաններում ջրհեղեղին զոհ է գնացել 225 մարդ, եւս 14-ը համարվում է անհետ կորած, հայտնել է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեռեւս տարհանման կետերում են մնում 4,5 հազար մարդիկ: 36 պրեֆեկտուրաներում տարերային աղետի վնասը գնահատվում է 76,7 մլրդ իեն (մոտ 697 մլն դոլար):

Հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում Ճապոնիայի հարավարեւմտյան եւ կենտրոնական մասերում հորդ անձրեւներ են տեղացել, ինչը հանգեցրել է վարարման եւ սողանքների: Որոշ վայրերում ափերից դուրս եկած գետերը ջրածածկ են արել զգալի տարածքներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները