Հնագետները բացել են Եգիպտոսում հայտնաբերված սեւ սարկոֆագը

20:09   20 Հուլիս 2018    133

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Մոյա պլանետա»-ին, Վերջերս Եգիպտոսում հայտնաբերված մ.թ.ա. 4-րդ դարի 30 տոննա կշռով սեւ գրանիտե սարկոֆագը հաջողվել է բացել:

Հայտնաբերման վայրի տարածքը շրջափակվել է զինվորականների եւ ոստիկանության կողմից, իսկ մոտակա տների բնակիչները տարհանվել են. հնագետները մտավախություն ունեին սարկոֆագի մեջ պահպանված թունավոր գազերի՝ մարդկանց վրա ազդեցության հետ կապված: Նախ գիտնականները ստիպված էին մաքրել սարկոֆագը փոքր անցքերից ներս մտած կեղտաջրերից:

Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարության խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին պատմել է, որ «սարկոֆագը որևէ սենսացիա չի պարունակում, առավել եւս՝ անեծքներ»: Ներսում երեք վատ մումիացված դի էր, որոնք խոնավ միջավայրի պատճառով կմախքների էին վերածվել:

Ըստ նախնական տվյալների՝ սարկոֆագը պատրաստվել է մ.թ.ա. 4-րդ դարի վերջին ազնվականի համար, սակայն հարյուր տարի անց օգտագործվել է մի քանի մարդու կոլեկտիվ թաղման համար: Այդ մարդիկ այնքան աղքատ էին, որ նրանց կողքին որեւէ մետաղից կամ անգամ քարից պատրաստված համայիլ չի հայտնաբերվել: Այսպիսով, անհավատալի գանձերի, անեծքների եւ նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացու մասին վարկածները, որոնք հույս ունեին գտնել սարկոֆագի ներսում, ընդամենը լուրեր էին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները