Աբե․ Ամերիկյան մաքսատուրքերի ներդրումը վնասելու է համաշխարհային տնտեսությանը

21:00   20 Հուլիս 2018    229

Ավտոմեքենաների ներմուծման վրա ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի ներդրումը հանգեցնելու է տհաճ հետևանքների, վնասելու է ոչ միայն աշխատատեղերին ու տնտեսությանը ԱՄՆ-ում , այլև համաշխարհային տնտեսությունն է քայքայելու։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, այս մասին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։

Նրա խոսքով՝ ճապոնական մեքենաներն ու ավտոպահեստամասերը երբեք չեն սպառնացել ԱՄՆ ազգային անվտանգությանը ու երբեք չեն սպառնա։ Աբեն ասել է, որ կշարունակի դա բացատրել նախագահ Դոնալդ Թրամփին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աբե  


Վերնագիրի այլ պիտակները