ԱՄՆ-ի հետ Գերմանիայի հարաբերությունները «կենտրոնական» են մնում

21:14   20 Հուլիս 2018    401

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ-ի հետ Գերմանիայի հարաբերությունները «կենտրոնական» են մնում Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի կառավարության համար՝ չնայած առևտրի ու պաշտպանական ծախսերի կապակցությամբ նախագահ Դոնալդ Թամփի հետ վերջին տարաձայնություններին։

Պատասխանելով Գերմանիայի, մասնավորապես Մերկելի վրա Թրամփի հաճախակի հարձակումների մասին հարցին՝ նա ասել է, որ «դա ի գիտություն է ընդունում»։ Մերկելը նշել է, որ Թրամփի հարձակումները «անկասկած ինչ-որ առնչություն ունեն մեր տնտեսական չափերի հետ»։ «Ես փորձում եմ հասկանալ քննադատությունը ու ապահովել անկախ, վստահ պատասխան, ու դա ոչ միշտ է համապատասխանում ԱՄՆ նախագահի տեսակետին»։

Խոսելով Թրամփի այն գանգատների մասին, որ Գերմանիան օգտագործում է ԱՄՆ-ին առևտրային հարաբերություններում, Մերկելը նշել է, որ այդ պնդումը վերաբերում է միայն ապրանքների առևտրին։ Եթե հաշվի առնենք ծառայությունների առևտուրը, ապա տվյալները ԱՄՆ-ի օգտին են։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի փոխադարձ տուրքերը կարող են վնասել գերմանական ավտոարտադրողներին, օրինակ BMW-ին։

«Մենք դիտարկում ենք այդ պոտենցիալ տուրքերը որպես ԱՀԿ կանոնների խախտում, նաև որպես վտանգ աշխարհում շատերի բարգավաճման համար»,- ասել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Գերմանիա   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները