Թրամփը խոստացել է դառնալ Պուտինի «ոխերիմ թշնամին»

21:19   20 Հուլիս 2018    220

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դառնալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի «ոխերիմ թշնամին», եթե իրենց հարաբերությունները չհարթվեն։

Նման հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել CNBC ալիքին տված հարցազրույցում Սպիտակ տանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թրամփը քննադատել է իր նախորդին՝ Բարաք Օբամային, հայտնելով, որ նա Ռուսաստանի հետ իրեն պահել է ինչպես «կատարյալ մանկամիտ»։ Նախագահը նաև հայտնել է, որ ինքը Ռուսաստանի հետ «շատ ավելի կոշտ է, քան ցանկացած նախագահ երկար տարիների, գուցե նույնիսկ ընդհանրապես պատմության մեջ»։

«Նախագահ Պուտինի, Ռուսաստանի հետ լեզու գտնելը լավ է, այլ ոչ թե վատ,- ասել է նա,- Չնայած եթե հարաբերությունները չհաջողվեն, ես կդառնամ նրա բոլոր թշնամիներից ամենաոխերիմը»։

Ընդ որում Թրայփը հայտնել է, որ գնահատում է Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու հնարավորությունը նույնիսկ այն բանից հետո, երբ ամերիկյան հետախուզությունը հանգել է այն եզրակացության,որ Ռուսաստանը բազմիցս փորձել է միջամտել 2016-ի ամերիկյան նախագահական ընտրություններին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները