Facebook-ը եւ Twitter-ը Google-ի եւ Microsoft-ի հետ համատեղ նախագիծ են գործարկել

21:26   20 Հուլիս 2018    256

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԲԿ»-ին, համանուն սոցցանցեր տնօրինող Facebook եւ Twitter ընկերությունները հայտարարել են Google եւ Microsoft ՏՏ ընկերությունների հետ Data Transfer Project համատեղ նախագծի գործարկման մասին: Նախագծի նպատակն է մի ծառայությունից մյուսը տվյալների փոխանցելիության ապահովումը:

Նախագծի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ Data Transfer Project-ը ստեղծվել է 2017 թվականին այն նպատակով, որ ծառայությունների համար հեշտ լինի միմյանց տվյալների փոխանցումը, իսկ օգտատերերը կարողանան այս գործընթացը վերահսկել: Ներկայումս նախագծի կազմակերպիչների թվում նշվում են Facebook, Google, Microsoft եւTwitter ընկերությունները:

Տեղափոխության տակ նկատի է առնվում նաեւ մի ծառայությունից իր տվյալների հեռացման պահանջը փրովայդերից եւ դրանց պաշտպանված փոխանցումը մյուսին, նշված է նախագծի White paper-ում (հուշագիր): Խոսքն այնպիսի տվյալների մասին է, ինչպիսին են լուսանկարները, փոստը, շփումները, օրացույցները եւ խնդիրները:

Google-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագիծը կապված է նաեւ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգին (General Data Protection Regulation, GDPR) համապատասխանության անհրաժեշտության հետ, որը Եվրամիությունում ուժի մեջ է մտել այս տարվա մայիսի 25-ին: GDPR-ում, մասնավորապես, տվյալների տեղափոխման հնարավորության պահանջ կա:

Նախագիծը դեռեւս մշակման վաղ փուլում է, նշված է Facebook-ի հաղորդագրության մեջ: Հիմա իր տվյալները մի ծառայությունից մյուսը տեղափոխելու համար օգտատերը պետք է իմանա API-ի (application programming interface, հավելվածի ծրագրային ինտերֆեյս) իր բանալին եւ հրահանգների, հղումների հետեւի, որոնք տեղակայված են նախագծի կայքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook   Twitter   Google   Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները