ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ Հրվ. Կորեայի ԱԳՆ-ի ղեկավարը ՄԱԿ-ի ԱԽ-ին կտեղեկացնեն Թրամփի եւ Կիմ Չեն Ընի գագաթնաժողովի մասի

21:57   20 Հուլիս 2018    202

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կտեղեկացնեն նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովի եւ Սեուլի ու Փհենյանի միջեւ բանակցությունների մասին:

Հարավային Կորեայի գլխավոր դիվանագետ Կան Կյուն-գոն մինչեւ նախքան նիստը հայտնել է, որ հյուսիսկորեացիները բազմիցս հայտարարել են լիարժեք ապամիջուկայնացմանն իրենց վճռական կողմնակցության մասին, այդ թվում նաեւ՝ Սինգապուրի գագաթնաժողովին: «Մենք կաջակցենք նրանց այդ պարտավորության իրականացման համար»:

Նիդեռլանդների դեսպան Կարել Վան Օստերոմը, որը գլխավորում է Անվտանգության խորհրդի՝ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներին հետեւելու կոմիտեն, ասել է, որ ողջունում է այդ հանդիպումը: «Շատ կարեւոր է, որպեսզի Անվտանգության խորհուրդը սերտորեն կապված մնա Կորեական թերակղզում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետ»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Հրվ.Կորեա   ԱԳՆ   ՄԱԿ   Թրամփ   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները