Թրամփի եւ Պուտինի հաջորդ հանդիպումը կենտրոնացած կլինի ազգային անվտանգության խնդիրների վրա

22:21   20 Հուլիս 2018    148

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաջորդ հանդիպումը կենտրոնացած կլինի ազգային անվտանգության խնդիրների վրա, որոնք քննարկվել են հուլիսի 16-ին Հելսինկիում կայացած գագաթնաժողովի ժամանակ:

Նրա խոսքով` այդ խնդիրների շարքում է Ռուսաստանի միջամտությունն ԱՄՆ ընտրություններին, միջուկային տարածումը, Հյուսիսային Կորեան, Իրանը եւ Սիրիան: Նա նշել է, որ հանդիպման նպատակը Հելսինկիում կայացած գագաթնաժողովի ընթացքում արձանագրված առաջընթացին հետեւելն է:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Հաքաբի Սանդերսը երեկ հաղորդել էր, որ Թրամփն ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին խնդրել է աշնանը Պուտինին հրավիրել Վաշինգտոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները