ՄԱԿ ԱԽ-ն միասնական է Հս. Կորեայի անշրջելի ապամիջուկայնացման որոնման հարցում

09:11   21 Հուլիս 2018    211

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը միասնական է Հյուսիսային Կորեայի վերջնական, ստուգելի եւ անշրջելի ապամիջուկայնացման հարցում:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով, Փհենյանի դեմ տնտեսական պատժամիջոցների լիարժեք կատարումը միջուկային զենքի վերացման բանալին է:

Անվտանգության խորհրդի անդամները միասնական են Հյուսիսային Կորեայի վերջնական, ստուգելի եւ անշրջելի ապամիջուկայնացման անհրաժեշտության հարցում, որի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Այս նպատակին հասնելու համար շատ կարեւոր է պատժամիջոցների խիստ կիրառումը»,-նշել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները