Պոմպեոն հույս ունի, որ աշնանը Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Վաշինգթոնում

09:16   21 Հուլիս 2018    202

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս ունի, որ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կկայանա Վաշինգթոնում այս տարվա աշնանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ուրախ եմ, որ երկու կարեւորագույն երկրների ղեկավարները շարունակում են հանդիպել»,-հայտարարել է նա։

Պետքարտուղարի խոսքով, ԱՄՆ ժողովրդի համար չափազանց կարեւոր է, որ Թրամփն ու Պուտինը շարունակեն երկխոսությունը բարդ հարցերի լուծման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Պոմպեո   Թրամփ   Պուտին   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները