Հս. Կորեան պետք է հստակ գործողություններ ձեռնարկի․ Պոմպեո

09:28   21 Հուլիս 2018    193

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներին, որ Հյուսիսային Կորեան պետք է հստակ գործողություններ ձեռնարկի Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման հարցի քննարկման համար։

Այս մասին հայտարարել է Նիդերլանդների մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում՝ Կարել վան Օստերոմը, որը գլխավորում է Հյուսիսային Կորեայի դեմ ԱԽ կոմիտեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Պոմպեոն հստակ հասկացնել է տվել, որ մեզ կոնկրետ գործողություններ են պետք, եւ միայն դրանից հետո կարող ենք քննարկումներ սկսել»,-ասել է Վան Օստերոմը այն բանից հետո, երբ Պոմպեոն ԱԽ ներկայացուցիչներին տեղեկացրել է հունիսի 12-ին Սինգապուրում Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների գագաթաժողովի արդյունքների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Հս.Կորեա   Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները