Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Հոնդուրասի եպիսկոպոսի հրաժարականը

09:33   21 Հուլիս 2018    208

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայի արքեպիսկոպոսարանի փոխանորդ եպիսկոպոսի հրաժարականը, որը ներգրավված է եղել սեռական սկանդալի մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խոսե Խուան Պինեդան, որը օժանդակ եպիսկոպոսի պաշտոն է զբաղեցրել, համարվում էր արքեպիսկոպոսարանի երկրորդ դեմքը:

Հոգևորականի հրաժարականի մասին ուրբաթ հայտարարել է Սուրբ Աթոռի մամլո ծառայությունը՝ չնշելով դրա պատճառը:

Մարտին National Catholic Register կաթոլիկ պարբերականը տեղեկացրել էր, որ երկու նախկին սեմինարական Պինեդային մեղադրել են սեռական ոտնձգություն կատարելու մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները