Իլհամ Ալիևը Մակրոնի հետ հանդիպել, խոսել են ԼՂ խնդրի կարգավորումից - Լուսանկարներ

09:41   21 Հուլիս 2018    628

Փարիզի Ելիսեյան պալատում կայացել է Ադրբեջանի ու ֆրանսիայի նախագահների հանդիպումը: Իլհամ Ալիեւի ու Էմանուել Մակրոնի հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրին եւս:

Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիան շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իր աշխատանքը՝ տարածաշրջանի երկրների հետաքրքրությունների շրջանակներում:«Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կրում է առանձնահատուկ պատասխանատվություն՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության պահպանման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը շեշտել է, որ ֆրանսիական կողմը որոնում է բանակցային ճանապարհով կարգավորում ստանալու ուղիներ, քանի որ բանակացային տարբերակը միակ եղանակն է ժողովուրդների շահերից ելնելով խնդրին վերջնական հանգուցալուծում տալու համար:

«Ֆրանսիայի նախագահը ուշի ուշով հետեւում է իրավիճակին ու Ֆրանսիան ռուս եւ ամերիկացի գործընկերների հետ միասին ձեռնարկում է հնարավոր քայլեր՝ հակամարտության կարգավորման գործում առաջընթաց գրանցելու համար»,-ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:






Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիեւ   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները