ԱՄՆ-ն Ուկրաինային պաշտպանության համար 200 մլն դոլար կհատկացնի

09:55   21 Հուլիս 2018    238

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը հայտարարել է, որն ԱՄՆ Ուկրաինային 200 մլն դոլար հատկացնելու որոշում է կայացրել՝ 2018-ին անվտանգության ուժեղացման համար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան Facebook-ի էջում։

«Միացյալ Նահանգներն Ուկրաինային 200 մլն դոլար հատկացնելու որոշում է կայացրել՝ 2018 բյուջետային տարում անվտանգությունը և պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Նշված միջոցները ուղղված կլինեն մեր երկրին ռազմական տեխնիկա և սպառազինություն, այլ սարքավորումներ և ռազմական նշանակության ծառայություններ, նյութատեխնիկական ապահովում տարամադրելուն և Ուկրաինայի զինված ուժերի նախապատրաստում իրականացնելուն»,-ասվում է հաղորդագրությունում։

Ուկրաինացի դիվանագետները նշում են, որ Վաշինգտոնի այս քայլը խոսում է Ուկրաինային աջակցելու վերաբերյալ ԱՄՆ-ի անփոփոխ դիրքորոշման մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները