Թրամփը երկերեսանիներ է անվանել ԶԼՄ-ներին, որոնք Պուտինի հետ հանդիպումից հետո քննադատել են իրեն

10:04   21 Հուլիս 2018    263

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան ԶԼՄ-ների հասցեին կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել, որոնք քննադատել են իրեն շատ մեղմ վերաբերմունքի համար՝ Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

ԱՄՆ նախագահը նրանց երկերեսանիներ է անվանել՝ նշելով, որ նախկինում իրեն քննադատում էին միջազգային հանդիպումների ժամանակ չափից դուրս կոշտ լինելու համար։

«Ստահոդ ԶԼՄ-ներն ինձ կտրուկ քննադատել են այն բանի համար, որ ես շատ բարի էի նախագահ Պուտինի նկատմամբ։ Նախկինում դա դիվանագիտություն կկոչվեր։ Եթե ես կոպիտ և ագրեսիվ լինեի, ինձ կքննադատեին չափից դուրս կոշտ լինելու համար։ Հիշե՛ք՝ ինչպես էին նրանք ասում, որ ես կոշտ վարքագիծ դրսևորեցի առաջնորդ Քիմի (Քիմ Չեն Ըն) հետ։ Երկերեսանինե՛ր»,-Twitter-ի իր էջում գրել է Թրամփը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները