Թրամփը քննադատել է պոռնոդերասանուհուն վճարելու մասին զրույցի ձայնագրությունը․ ԶԼՄ-ներ

10:29   21 Հուլիս 2018    193

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարող հավատալ այն բանին, որ իր նախկին փաստաբան Մայքլ Քոենը իր հետ զրույցը գաղտնի ձայնագրել է։

Զրույցում քննարկվել է Playboy-ի մոդելին վճարելու հարցը։ Այս մասին հաղորդում է Media ITE-ն։

Կայքի տվյալներով՝ Թրամփը «վատ է արձագանքել» այդ գաղտնի ձայնագրության գոյության մասին իմանալով։

Թրամփն ասել է, որ չի կարող հավատալ, որ Քոենն այդպես է վարվել։

Ձայնագրությունն FBI-ն առգրավել է Քոենի գրասենյակի խուզարկության ժամանակ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները