Մեքսիկայում մեկ օրում 3 պաշտոնյա է սպանվել

10:42   21 Հուլիս 2018    240

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Մեքսիկայում ուրբաթ սպանվել է Միչոական նահանգում գտնվող Բուենավիստա քաղաքի նոր քաղաքապետը:

Էլիսեո Դելգադոն գնդակահարվել է անհայտ անձանց կողմից անմիջապես քաղաքային վարչակազմի շենքի մուտքի մոտ։ Նա «Միասին կերտենք պատմություն» կոալիցիայի անդամ էր։

Դելգադոն ուրբաթ սպանված արդեն երրորդ պաշտոնյան էր։ Նույն օրն ավելի վաղ սպանվել են Խալիսկո նահանգի Տլակեպակե քաղաքի քաղաքապետի խորհրդականը, որը ներկայացնում էր «Մորենա» կուսակցությունը, և Օախակա նահանգի Սան Միգել Չիմալապաս բնակավայրի հանրային սեփականությունների հարցերով կոմիսարը։

Վերջին տարիներին Մեքսիկայում կտրուկ աճել է բռնությունների թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է նարկոկարտելների միջև պայքարով՝ ԱՄՆ կոկաինի տարանցման նկատմամբ հսկողության համար։ Միայն նախընտրական արշավի ընթացքում սպանվել է ավելի քան 520 քաղաքական գործիչ ու պետծառայող։ Վերջին նախագահական ընտրություններում հաղթած Անդրես Մանուել Լոպես Օբրադորն արդեն հայտարարել է, որ մտադիր է փոխել հանցավորության դեմ պայքարի վեկտորն ուժայինից սոցիալականի՝ փորձելով լուծել խնդիրները, որոնք բռնություն են ծնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները