Մնուչին․ յուանի փոխարժեքի թուլացումը Չինաստանի համար անազնիվ առավելություններ է ստեղծում

11:04   21 Հուլիս 2018    206

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել է, որ Պեկինի առեւտրային քաղաքականության փոփոխության դեպքում ԱՄՆ վարչակազմը պատրաստ է Չինաստանի հետ կնքել առեւտրային համաձայնագիր։

Մնուչինը շեշտել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Չինաստանը կանոններով խաղա։ «Սա նշանակում է տեխնոլոգիաների հարկադիր փոխանցման, համատեղ ձեռնարկությունների բացակայություն ու մեր ընկերություններին շուկայում ազնիվ մրցակցության հնարավորության տրամադրում», պարզաբանել է նա։

Նախարարը հավելել է, որ ամերիկյան իշխանությունները կստուգեն յուանի թուլացման հետ կապված Չինաստանի գործողությունները։ «Անվիճելի է, որ արժույթի թուլացումը նրանց համար ստեղծում է անազնիվ առավելություններ։ Մենք ուշադիր կհետեւենք, արդյոք նրանք արժույթի հետ կապված որեւէ մանիպուլացում չեն կատարել »,- ասել է նախարարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ֆինանս  


Վերնագիրի այլ պիտակները