Թրամփը լրատվամիջոցներին «կեղծավոր» է անվանել

11:26   21 Հուլիս 2018    100

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան լրատվամիջոցներին մեղադրել է իր հանդեպ կողմնակալ վերաբերմունքի համար՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «չափազանց մեղմ» լինելու համար լրատվամիջոցների հնչեցրած քննադատության ի պատասխան։

«Ես արժանացա խիստ քննադատության կեղծ լրատվամիջոցների կողմից այն բանի համար, որ նախագահ Պուտինի հետ չափազանց բարեհամբույր եմ եղել։ Նախկինում նրանք դա կանվանեին դիվանագիտություն։ Եթե ես բղավեի կամ վախեցնեի՝ կլինեի չափազանց դաժան։ Հիշեք, ինչպես էին նրանք ասում, որ ես դաժան եմ եղել Հս. Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ։ Կեղծավորնե՛ր»,- գրել է նա Twitter-ում։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում դեմառդեմ հանդիպում է կայացել Թրամփի ու Պուտինի միջև: Դեմոկրատ կոնգրեսականները, ինչպես նաև ԱՄՆ ղեկավարի կուսակից հանրապետականների մի մասը, ամերիկյան լրատվամիջոցները դժգոհ են մնացել հանդիպման ժամանակ Թրամփի դիրքից՝ նրան մեղադրելով Պուտինին զիջելու ու նրա հետ չափազանց մեղմ լինելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները