ԱՄՆ-ում սպանել են Ջորջ Բուշ -ավագի սրտաբանին

11:44   21 Հուլիս 2018    212

Ամերիկյան Հյուսթոն քաղաքում անհայտ անձը կրակել ու սպանել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ -ավագի սրտաբանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դեպքը տեղի է ունեցել Թեքսասի բուժկենտրոնից ոչ հեռու։ Զոհն ու մարդասպանը հեծանիվներով իրար ընդառաջ էին գալիս։ Երբ նրանք հավասարվել են, հանցագործը երկու կրակոց է արձակել։ Բժիշկ Մարկ Հաուսնեխտը մահացել է ստացված վիրավորումներից։

Մարդասպանի հանդեպ հետախուզում է հայտարարվել։ Հանցագործը 30 տարեկան սպիտակամորթ կամ լատինաամերիկացի տղամարդ էր , սափված, արևապաշտպան ակնոցով ու բեյսբոլի գլխարկով։ Նա ժիլետով ու կիսատաբատով էր։



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ջորջ-Բուշ  


Վերնագիրի այլ պիտակները