Ինտիմ բնույթի տեսագրությունները հրապարակել սպառնալով՝ շանտաժիստները մեծ կարողություն են կուտակել

12:00   21 Հուլիս 2018    195

Չարագործներն ավելի քան 50 հազար դոլար են վաստակել՝ մարդկանց էլեկտրոնային փոստի միջոցով շանտաժի ենթարկելով։

Նրանք սպառնացել են նրանց մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսագրությունները համացանցում հրապարակել։ Այս մասին Twitter-ում հայտարարել են SecGuru կիբերանվտանգությամբ զբաղվող ընկերության մասնագետները։

Փորձագետները որոշել են հետևել ավազակների օգտագործած կրիպտոդրամապանակների հասցեներին։ 42 հասցեի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավելի քան 30 զոհ չարագործներին արդեն առնվազն 50 հազար դոլար է ուղարկել։

Սակայն փորձագետները վստահ են, որ հայտնաբերվել է հասցեների միայն մի մասը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները