Մեթիս․ ԱՄՆ-ն պետք է հնարավորութուն ունենա պատժամիջոցներից ազատել այն երկրներին, որոնք ՌԴ-ից զենք են գնում

12:09   21 Հուլիս 2018    183

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն պետք է հնարավորություն ունենա CAATSA օրենքի դրույթներով նախատեսված (պատժամիջոցների միջոցով Ամերիկայի թշնամիներին հակազդելու մասին) պատժամիջոցներից ազատել այն երկրներին, որոնք Ռուսաստանից զենք են գնում։

Այս մասին ասվում է պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Քանի որ մենք Ռուսաստանի հանդեպ ներդնում ենք անհրաժեշտ ու արդարացված պատժամիջոցներ՝ նրա կործանարար վարքագծի համար, անհրաժեշտ է պետքարտուղարին տրամադրել լիազորություններ CAATSA –ով նախատեսված ցանկից երկրներին հանելու հարցում»,- կարծում է Մեթիսը։

Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ նման միջոցառումները երկրներին հնարավորություն կտան ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում ավելի մտերիմ հարաբերություններ կառուցել այն պահին, երբ նրանք շարունակում են հաղթահարել ռուսական ռազմական տեխնիկայից իրենց կախումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները