ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՌԴ-ում կրկին ամրապնդվում է

13:44   21 Հուլիս 2018    194

Ապրիլի 11-ից Ռուսաստանում դոլարի պաշտոնական ամսական միջին փոխարժեքը անցել է 60 ռուբլու ցուցանիշը։

Այս մակարդակը սահմանային չէ։ Այսպես, միայն մեկ ամիս առաջ (ավելի կոնկրետ հունիսի 20-ին) դոլարը աճել է մինչեւ 64,07 ռուբլի։ Այժմ համաշխարհային արժույթը վստահորեն ամրապնդվել է 60-70 ռուբլի առաջին կեսի սահմաններում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հիշեցնենք, որ նախորդ տարին նշանավորվել է որակական մի պահով՝ Ռուսաատանում դոլարը կորցրել է նավթի համաշխարհային գների միջեւ կապը։ Դա հաստատվում է այդ ցուցանիշների ներկա դինամիկայով։

Այս տարվա սկզբից Brent-ի ֆյուչերսների գները սկսել են մոտենալ բարելի դիմաց 70 դոլարի սահմանին, իսկ ապրիլի 10-ին անցել են նաեւ այդ ցուցանիշից։ Սակայն, ինչպես վերեւում նշվել է՝բառացիորեն հաջորդ օրը Ռուսաստանում դոլարի փոխարժեքը անցել է 60 ռուբլու սահմանը։


Ռուսաստանցի մասնագետները դոլարի նկատմամբ ռուբլու թուլացման միտումը բացատրում են ներտնտեսական պատճառներով, որին ավելանում են արտաքին քաղաքական գործոնները։ Մասնավորապես, ազդում են գործող ԱՄՆ պատժամիջոցները, որոնց, ըստ վերջին հողորդումների, կարող են նորերն ավելանալ (այդ թվում՝ «Հյուսիսային հոսք 2» նախագծի համար)։ Ի թիվս այլնի՝ այդ գործոնը բացասաբար է ազդում ինչպես օտարերկրյա, այնպես էլ ռուսաստանյան ներդրողների մտադրությունների վրա:

ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով, նախորդ տարի երկրից ներդրումների «մաքուր» արտահոսքը կազմել է մոտ 11 մլրդ դոլար։ Ավելորդ չի լինի նշել, որ նույն այդ ԿԲ-ն արագացրել է ԱՄՆ պետական օբլիգացիաների վաճառքը, որի պորտֆելները կրճատվել են 48,7 մլրդ դոլարից մինչեւ 14,9 մլրդ։ Հասկանալի է, որ այսպիսի նորությունները չեն նպաստում ռուսական ռուբլու ամրապնդմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները