Burberry-ն այրում է թանկարժեք հագուստները՝ դրանք զեղչով վաճառելու փոխարեն

12:42   21 Հուլիս 2018    213

Բրիտանական հայտնի Burberry ապրանքանիշը անցյալ տարի այրել է 28․6 մլն ֆունտ սթեռլինգ արժողութամբ սեփական արտադրանքը, հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ վերջին 5 տարում ապրանքանիշը շուրջ 90 մլն ֆունտ սթեռլինգի հագուստ է ոչնչացրել։

Աղբյուրները հայտնում են, որ շքեղ ապրանքանիշերն այդպիսով ազատվում են չվաճառված ապրանքներից, որպեսզի կանխեն դրանց գողությունը կամ «գորշ շուկաներում սխալ մարդկանց» ավելի էժան գներով վաճառքը։

Burberry-ն վստահեցնում է, որ իրերը փաթեթավորում են հատուկ աղբը այրող տարաներում, իսկ գործընթացից ստացված էներգիան օգտագործում արտադրության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Burberry  


Վերնագիրի այլ պիտակները