Paramount TV-ի ղեկավարին հեռացրել են աշխատանքից

16:07   21 Հուլիս 2018    102

Ամերիկյան Paramount TV կինոընկերության ղեկավար Էմի Փաուելին ռասիստական բնույթի անտեղի հայտարարությունների պատճառով հեռացրել են աշխատանքից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Paramount-ի ղեկավար Ջիմ Ջիանոպուլոսի՝ ներքին օգտագործման համար նախատեսված փաստաթղթում ասվում է, որ «մի քանի մարդ անհանգստություն է հայտնել մեկնաբանությունների հետ կապված», որոնք «պրոֆեսիոնալ միջավայրում» արել է ղեկավարությունը։

Նշվում է, որ խոսքը «Առաջին կանանց ակումբ» կատակերգության ռեմեյքի քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին է, որտեղ դերակատարները հիմնականում սևամորթներ են։ Փաուելը «սևամորթ կանանց մասին» եզրակացություններ է արել, որոնք ներկաները վիրավորական են համարել։ Նրա գործընկերները կադրերի բաժին բողոք են ներկայացրել, որից հետո հետաքննություն է տեղի ունեցել։

Ըստ աղբյուրի՝ ղեկավարությունը Փաուելին աշխատանքից հեռացրել է, երբ նա հերքել է մեղադրանքները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները