Փարիզի դատախազությունը երկարացրել է Մակրոնի խորհրդականի կալանքի ժամկետը

18:05   21 Հուլիս 2018    184

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AFP»-ին, շաբաթ Փարիզի դատախազությունը երկարացրել է Ելիսեյան պալատի աշխատակից Ալեքսանդր Բենալյայի կալանքի ժամկետը, ում կասկածում են մայիսմեկյան ցույցի մասնակիցների նկատմամբ բռնի գորոծղությունների կատարման մեջ:

Հինգշաբթի Փարիզի դատախազությունը քննություն է սկսել՝ կապված նախագահական աշխատակազմի աշխատակցի կողմից լիազորությունների գերազանցման եւ բռնի գործողությունների կատարման կասկածների հետ: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Բենալյան պատասխանատու էր տարբեր միջոցառումների անցկացման ժամանակ Էմանուել Մակրոնի անվտանգության ապահովման համար:

Բենալյան մայիսին թույլտվություն ստանալով ոսատիկանության շարքերում ներկա լինել Փարիզում մայիսմեկյան ցույցերին, ծեծել է մի երիտասարդի եւ կոպիտ գործողություններ կատարել երկու կանանց նկատմամբ:

Շաբաթ կալանքի ժամկետի երկարացման որոշում է ընդունվել նաեւ նախագահական աշխատակազմի մեկ այլ աշխատակցի՝ Վինսան Կրազի նկատմամբ, որը Բենալյայի հետ մասնակցել է ցույցերի մասնակիցների վրա հարձակմանը: Ե՛վ Բենալյան, ե՛ւ Կրազը մտնում են ֆրանսիական ժանդարմերիայի քաղաքացիական ռեզերվի մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները