Պուտինի ու Մակրոնի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց

18:11   21 Հուլիս 2018    233

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են մի շարք հրատապ միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Որպես հուլիսի 15-ին Մոսկվայում կայացած բանակցությունների շարունակություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են մի շարք հրատապ միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հատուկ ուշադրություն է հատկացվել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հումանիտար հարցերին, այդ թվում՝ Արեւելյան Գուտայի բնակչությանը աջակցություն ցույց տալու համատեղ ռուս-ֆրանսիական նախաձեռնությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները