NASA-ում պատմել են, թե երբ Լուսնի վրա կհայտնվի մարդկանց առաջին բնակավայրը

18:34   21 Հուլիս 2018    193

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ամերիկյան NASA աերոտիեզերական գործակալությունը մտադիր է առաջիկա ութ տարվա ընթացքում Լուսնի վրա կայան ստեղծել, որտեղ մշտապես տիեզերագնացներ կլինեն:

Այսպիս ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել դեպի տիեզերք տարբեր նյութերի տեղափոխման ոլորտում մասնավոր ընկերությունների մրցակցության շնորհիվ:

«Այն, ինչ տեղի է ունեցել կոմերցիոն տիեզերական արձակումների ոլորտում, շուտով կազդի նաեւ է Լուսնի վրա կոմերցիոն ինդուստրիայի վրա: Ես համոզված եմ, որ այս երկու ոլորտների միջեւ ընդհանուր շատ բան կա»,- հայտարարել է Moon Express-ի գործադիր տնօրեն Բոբ Ռիչարդսը: Ընդ որում, NASA- ն եւ մասնավոր կորպորացիաները նախատեսում են արդեն 2019 թվականին տարբեր ավտոմատացված գիտական գործիքներ ուղարկել Լուսին:

2017 թվականի դկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր դեպի Լուսին գիտաարշավների վերսկսման անհրաժեշտության մասին, ինչը դադարեցվել է 1972 թվականի Ապոլոն 17-ի թռիչքից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: NASA  


Վերնագիրի այլ պիտակները