«Աերոֆլոտ»-ը խոստովանել է Շերեմետեւոյից ուղեբեռի ստացման հետ կապված խնդիրների առկայությունը

19:07   21 Հուլիս 2018    202

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը զգուշացնում է ուղեւորներին «Շերեմետեւո» օդանավակայանում տեխնիկական պատճառներով ուղեբեռի ստանալու հետ կապված խնդիրների առկայության մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին շաբաթ օրը հաղորդում է ավիաընկերության կայքէջը:

«Ներկայումս օդանավակայանի աշխատակիցներն անում են ամեն ինչ ուղեբեռի ստացման համակարգը վերականգնելու համար: Ժամանակին չհասցված ուղեբեռը կուղարկվի հաջորդ չվերթներով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Եթե ուղեւորը չի կարողանում ստանալ ուղեբեռը, ապա պետք է դիմի ուղեբեռի որոնման ծառայության անձնակազմին՝ նախքան ժամանման գոտուց դուրս գալը եւ հատուկ ձեւ լրացնի: Կարեւոր է պահպանել թռիչքային փաստաթղթերը, հատկապես վայրէջքի կտրոնը եւ ուղեբեռի կտրոնը, պարզաբանում է ընկերությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: «Աերոֆլոտ»   Շերեմետեւո  


Վերնագիրի այլ պիտակները