Հրապարակվել է արքայազն Ջորջի նոր լուսանկարը՝ նրա 5-րդ տարեդարձին ընդառաջ

20:06   21 Հուլիս 2018    186

Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի կրտսեր անդամներից մեկը՝ արքայազն Ջորջը, որն անցյալ սեպտեմբերին իր առաջին քայլերն է կատարել դպրոցում, վաղը հինգ տարեկան է դառնում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Daily Mail»-ին, իր հինգերորդ տարեդարձը արքայազնը Քեմբրիջի դքսի և դքսուհու հետ կնշի Կարիբյան ավազանի Մյուսթիկ կղզում: Արքայական ընտանիքը երկուշաբթի մեկնել է Լոնդոնից: Նրանց միացել են դքսուհու ծնողները, քույրը և վերջինիս ամուսինը:

Փոքրիկ արքայազնի ուշագրավ լուսանկարները մշտապես գրավել են բրիտանացիների ուշադրությունը, թե կրտսեր քրոջ՝ արքայադուստր Շառլոտի, թե նորածին եղբոր արքայազն Լուիի հետ:

Արքայազն Ջորջի հինգերորդ տարեդարձին ընդառաջ նոր լուսանկար է հրապարակվել:







Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները