Վերջին օրերին Մեքսիկայում սպանվել է երրորդ պաշտոնյան

20:18   21 Հուլիս 2018    237

Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 20-ին սպանվել է Մեքսիկայի Միչոական նահանգի Բուենավիստա քաղաքի քաղաքապետ Էլիսեո Դելգադոն։

Դելգադոյին անհայտ անձինք գնդակահարել են քաղաքապետականի մուտքի մոտ։ Նա ներկայացնում էր ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի «Միասին պատմություն կերտենք» դաշինքը ։

Վերջին օրերին Դելգադոյի սպանությունը թվով երրորդ խոշոր միջադեպն է՝ Մեքսիկայում պաշտոնյաների հետ կապված։ Ավելի վաղ սպանվել է Տալկեպակե քաղաքի (Խալիսկո նահանգ) քաղաքային խորհրդատուն՝ «Մորենա» կուսակցությունից և Սան Միգել Չիմալապաս գյուղում (Օախակա նահանգ) հանրային տիրույթների գծով հանձնակատարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները