Google-ը նոր փորձարարական ծառայություն է ներկայացրել

20:39   21 Հուլիս 2018    223

Hayatsk.info-ն հայտնում է, որ Google-ը ներկայացրել է փորձարարական Move Mirror ծառայությունը, որը թույլ է տալիս տեսնելու սեփական «արտացոլումը» այլ մարդկանց լուսանկարներում:

Ծառայությունն օգտագործում է նոթբուքի վեբ-տեսախցիկի տեսանյութը՝ օգտատիրոջ դիրքը ճանաչելու համար և փնտրում է նման դիրքով լուսանկարներ ու դրանց հիման վրա ստեղծում ընդհանուր GIF անիմացիա:

Ծառայության հիմքում երկու ալգորիթմ է ընկած, որոնցից մեկը ճանաչում է մարդու դիրքը և ստեղծում է նրա կմախքի պարզեցված մոդելը, իսկ երկրորդը փնտրում է առավել նման դիրք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները